Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում, կանխատեսումը կայուն է, ասվում է գործակալության կայքում։

«ՀՀ էմիտենտի դեֆոլտը «B+» մակարդակում  արտացոլում է մեկ շնչին ընկնող եկամտի, կառավարման եւ բիզնես միջավայրի բարձր ցուցանիշները, ինչպես նաեւ ամուր մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը եւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների հուսալի հանձնառությունը»,-բացատրում է գործակալությունը: 

Այնուամենայնիվ, ինչպես նշվում է զեկույցում, երկրի ուժեղ կողմերին հակադրվում են արտարժույթով արտահայտված պետական ​​պարտքի բարձր տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները եւ աշխարհաքաղաքական ռիսկերը:

Գործակալությունը կանխատեսում է երկրի ՀՆԱ-ի աճը մինչեւ 6,4 տոկոս 2022 թվականին եւ մինչեւ 4,7 տոկոս՝ 2023-2024 թվականներին։

Fitch-ը նշում է նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկերը, որոնք ազդում են երկրի տնտեսության վրա, թեեւ չի ակնկալում, որ դրանք լուրջ հետեւանքներ կունենան։