ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Financial Times-ի համար հոդվածում գրել է, որ թեեւ այս ձմռանը եվրոպացիները կբախվեն էներգակիրների գների աճի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, Եվրոպան Ուկրաինային աջակցելու «բարոյական պատասխանատվություն» է կրում:

Միեւնույն ժամանակ, Սթոլթենբերգը խոստովանել է, որ առջեւում «դժվար վեց ամիսներ են սպասվում»՝ նշելով էլեկտրաէներգիայի անջատումների, խափանումների եւ հնարավոր քաղաքացիական անկարգությունների սպառնալիքները, քանի որ պատժամիջոցների հետեւանքները հարվածում են ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրներին: «Մենք վճարում ենք Ուկրաինային մեր աջակցության գինը»,- գրել է նա։ «Բայց մեր վճարած գինը դոլարով, եվրոյով եւ ֆունտով է, իսկ ուկրաինացիները վճարում են իրենց կյանքով»:

Սթոլթենբերգը նշել է այս մարտահրավերներն աճում են, սակայն ասել է, որ եվրոպացիներն ունեն «ընտրություն, որը նրանք պետք է անեն այն աշխարհի հանդեպ, որտեղ մենք ցանկանում ենք ապրել»: «Մենք բոլորս շատ ավելի բարձր գին կվճարենք, եթե Ռուսաստանը եւ մյուս ավտորիտար ռեժիմները որոշեն, որ կարող են անպատիժ ներխուժել իրենց հարեւան երկրներ եւ անտեսել միջազգային իրավունքը»,- ասել է նա: «Եթե Ռուսաստանը դադարեցնի պայքարը, խաղաղություն կլինի»,- շարունակել է Սթոլթենբեգը։ «Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, նա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Մենք բարոյական պատասխանատվություն կրում Եվրոպայի սրտում այդ անկախ ժողովրդավարությանն աջակցելու համար»: