Վիետնամում ոստիկանությունը ձերբակալել է լապշա վաճառողին, որը հայտնի է դարձել վիրուսային տեսանյութի շնորհիվ, որը շատերի կարծիքով ծաղրում է պետական բարձրաստիճան պաշտոնյային:

38-ամյա Բույ Թուան Լամը մեղադրվում է հակապետական քարոզչության մեջ՝ իշխող կուսակցության սկզբունքներն ու քաղաքականությունը խեղաթյուրող առցանց բովանդակություն տեղադրելու համար:

2021 թվականին նրան ոստիկանություն են կանչել՝ հայտնի խոհարար Նուսրեթ Գյոքչեի կամ «Salt Bae»-ի շարժումները նմանակող տեսահոլովակ պատրաստելու համար՝ օրեր անց այն բանից հետո, երբ Վիետնամի հանրային անվտանգության նախարարին տեսախցիկը ֆիքսել էր թուրք խոհարարի լոնդոնյան ռեստորանում ոսկով զարդարված սթեյք ուտելիս:

Լամը հերքել է, որ ծաղրել է նախարարին սթեյքի համար, որի գինը 2000 դոլարի է հասնում։