Եղիսաբեթ II թագուհու թիկնապահը պատմել է, թե ինչ է վերջինն ասել ամերիկացի զբոսաշրջիկին, որը նրան հարցրել է, թե հանդիպել է ինքն արդյոք թագուհուն։ Այս պատմության մասին հիշել է The Independent-ը։
Թագավորական թիկնազորի նախկին թիկնապահ Ռիչարդ Գրիֆինը, որը հայտնի է որպես Դիկ, պատմել է, որ երբ Նորին Մեծությունը զբոսնելիս է եղել իր շոտլանդական Բալմորալ ամրոցից ոչ հեռու, նրան են մոտեցել երկու զբոսաշրջիկներ, եւ նրանցից մեկը խոսել է նրա հետ։
Զբոսաշրջիկը թագուհուն հարցրել է, թե որտեղ է նա ապրում, ինչին թագուհին պատասխանել է. «Լոնդոնում»։
Նա պատմել է զբոսաշրջիկին, որ թագուհին այստեղ՝ հենց բլրի հետեւում, տուն ունի հանգստի համար, եւ նա ավելի քան 80 տարի, երեխա ժամանակվանից, այցելել է այս շրջան։
Չկասկածելով, որ խոսում է Նորին Մեծության հետ, զբոսաշրջիկը հարցրելէ, թե տեսել է նա արդյոք թագուհուն։ «Նրա պատասխանը կայծակնային էր. «Ոչ, բայց Դիկը միշտ հանդիպում է նրան»,- այս տարվա սկզբին պատմել է նախկին թիկնապահ Դիկը Sky News-ին Եղիսաբեթ II թագուհու գահակալման 70-ամյա տոնակատարության ժամանակ։
Այնուհետեւ զբոսաշրջիկը Դիկին հարցրել է, թե ինչպիսի մարդ է թագուհին։ «Քանի որ նրա հետ երկար ժամանակ եմ աշխատել, գիտեի, որ կարող եմ կատակել. Եվ ասացի. «Օ, լինում են պահեր, երբ նա շատ կռվասեր է, բայց նա հիանալի հումորի զգացողություն ունի»։
Լսելով նրա պատասխանը՝ զբոսաշրջիկը խնդրել է թագուհուն լուսանկարել իրեն Դիկի հետ։ «Մինչ կհասցնեի տեսնել, թե ինչ է անում, նա ֆոտոխցիկը տվեց թագուհուն եւ ասաց. «Կնկարե՞ք մեզ»։
Թագուհւն համաձայնեց, իսկ հետո Դիկը վերցրել խցիկն ու նկարեց թագուհուն զբոսաշրջիկների հետ։
Հետո թագուհին ասել էր Դիկին. «Երանի ճանճ լինեի պատին ու տեսնեի նրան, երբ Ամերիկայում ընկերներին ցուցադրելիս լիներ այդ լուսանկարները, եւ, հույս ունեմ, ինչ-որ մեկը կասի նրան, թե ով եմ ես»։
Եղիսաբեթ II թագուհին նախօրեին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայում, նրա որդին՝ Չառլզը, նոր՝ Կառլ Երրորդ թագավորն է դարձել։





























