Ֆինլանդիան հրաժարվում է վերանայել Թուրքիայի՝ արտահանձնման հարցումները։ Այս մասին AFP-ին ասել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարի խոսնակ Սոնյա Վարպասուոն։

«Ըստ թուրքական կառավարության՝ խնդրանքը վերաբերում է ահաբեկչության հետ կապված տարբեր հանցագործություններին»,-ասել է Վարպասուոն։

Սակայն, ըստ նրա, որոշումները վերջնական են եւ չեն կարող բողոքարկվել։ Ուստի Թուրքիային ասվել է, որ «գործերը չեն կարող վերանայվել»։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ֆինլանդիան եւ Շվեդիան մայիսին որոշել են միանալ ՆԱՏՕ-ին՝ տասնամյակներ շարունակ չեզոքությունից հետո։ Թուրքիան 30 անդամներից բաղկացած միակ երկիրն է, որը դեմ է սկանդինավյան երկու երկրների ընդունմանը: