Գերմանիան եւ Ֆրանսիան Թուրքիայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ Սերբիայից պահանջում են լուծել «Կոսովոյի խնդիրը»։ Այս մասին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Եվրոպայի խոշորագույն երկրները՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի աջակցությամբ, ինչպես իրենք էին ասում, հանդես են եկել «Կոսովոյի խնդրի» լուծման օգտին՝ Եվրոպայում պատերազմի ֆոնին»,-ասել է Վուչիչը։