Տոկիոյի Հոսեյ համալսարանի ճապոնացի տնտեսագետ Հիդեակի Հիրատան առաջիկա երկու տարում անշարժ գույքի համաշխարհային շուկայի անկում է կանխատեսել, հայտնում է Bloomberg-ը։
Փորձագետները նկատել են, որ աշխարհի շատ երկրներում բանկերը սկսել են բարձրացնել տոկոսադրույքները, ինչն ի վերջո հանգեցրել է բնակարանների գների անկման։ Ամենաակտիվ դինամիկան գրանցվել է Ավստրալիայում եւ Կանադայում։ Հիրատայի խոսքով, շուկայում անկումը դեռ նոր է սկսվել եւ ժամանակի ընթացքում ավելի ուժեղ հարված կհասցնի: «2023 եւ 2024 թվականներին մենք կտեսնենք գլոբալ, սինխրոն բնակարանային շուկայի անկում»,- հայտարարել է տնտեսագետը:
Մասնագետները նշել են, որ շատ երիտասարդ ընտանիքներ երբեք չեն բախվել դրույքաչափերի բարձրացման հետ այն ժամանակ, երբ նրանց աշխատավարձը նվազում է։ Սակայն աշխարհում ոչ բոլոր բնակարանների սեփականատերերն են ենթարկված տոկոսադրույքների բարձրացման ռիսկին: ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի մեծ մասը տրվում է 30 տարի ժամկետով՝ ֆիքսված տոկոսադրույքով: 2020 թվականին Ավստրալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան ստացել են լողացող տոկոսադրույքով ամենամեծ թվով վարկերը:




























