Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը նախատեսում է այս շաբաթվա վերջին բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Բացի այդ, Թրասը նախատեսում է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Բանակցությունները կանցկացվեն Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողությունից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Զրույցների թեմաները բրիտանական թերթի աղբյուրները չեն բացահայտում։





























