Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ եւ փոխադարձ աջակցություն տրամադրել։ Այս մասին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ, փոխադարձ աջակցություն ցուցաբերել  հիմնական շահերին առնչվող հարցերի շուրջ եւ խորացնել պրագմատիկ համագործակցությունը առեւտրի, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում»,-ասել է Ծինփինը։