Բալթյան երկրները եւ Լեհաստանն այսօրվանից արգելք են սահմանել ԵՄ այլ երկրների վիզաներ ունեցող Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը։

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը կասեցնելու շուրջ։ Այսպիսով, վիզա ստանալու գործընթացը կբարդանա եւ կթանկանա։

Բացի այդ, Վարշավան, Վիլնյուսը, Ռիգան եւ Թալինը պայմանավորվել են սահմանափակել ռուսաստանցիների ուղեւորությունները։

ԵՄ-ում բացառություններ կարվեն բեռնատարների վարորդների, դիվանագետների համար, ինչպես նաեւ այն անձանց համար, որոնք հատում են սահմանը մարդասիրական նպատակով։