Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան աննշան իջնում է՝ մեկ տրոյական ունցիան 1 670 դոլար, շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 0,75 դոլարով կամ 0,04 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 670,35 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,49 տոկոսով՝ մեկ ունցիան 19,277 դոլար։





























