«Խոսքի Իրավունք» միավորումը կոչով դիմել է բոլոր այն քաղաքացիներին,ովքեր անտարբեր չեն քաղաքամայր Երեւանի ճակատագրով:

«Լինելով Երեւանցիներ կամ էլ թեկուզ ուղղակի հայեր, եկեք այս կիրակի հավաքվենք եւ միահամուռ ուժերով մաքրենք մեր Հայկ Նահապետի արձանը կեղտից»,- ասված է հայտարարության մեջ:

«Ասենք նաեւ,չկա ոչ մի հովանավոր կամ քաղաքական ուժ, սա ուղղակի երիտասարդների համեստ նախաձեռնությունն է մեր քաղաքին մի փոքր օգտակար լինելու միտումով»,- նշել են նրանք:

Նախաձեռնության հեղինակները բոլորին հրավիրում են Հայկ Նահապետի արձանի մոտ,  օգոստոսի 28-ին ժամը 13-ին: