Գերմանիան ազգայնացնում է Uniper էներգետիկ հսկան։ Այս մասին հայտարարել է ֆիննական Fortum-ը՝  Uniper-ի նախկին սեփականատերը։ 

Fortum-ի, Գերմանիայի կառավարության եւ Uniper-ի միջեւ կնքված գործարքը թույլ կտա Բեռլինին «լիակատար վերահսկողություն հաստատել Uniper-ի վրա՝ ապահովելու Գերմանիայի էներգամատակարարումը, ասված է հայտարարության մեջ: Ծրագրի համաձայն, որը դեռեւս պետք է ստանա Եվրահանձնաժողովի հաստատումը, Գերմանիային կպատկանի ընկերության 98,5 տոկոսը։

Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքն ասել է, որ  Fortum-ն իր բաժնետոմսերի համար կստանա 480 միլիոն եվրո եւ անուղղակիորեն կմասնակցի օգնության ծրագրին կապիտալի կորստի հաշվին, հաղորդում է Politico-ն։