Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան նվազել է՝ մինչեւ ունցիայի դիմաց 1670 դոլարից ցածր մակարդակ, շուկաները գնահատում են Միացյալ Նահանգների Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 6.8 դոլարով կամ 0.41 տոկոսով՝ մինչեւ 1668.9 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Մեկ օր առաջ գինը հասել էր 1661.3 դոլարի, ինչը ամենացածր մակարդակն էր 2020 թ. ապրիլից ի վեր։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.48 տոկոսով՝ մինչեւ 19.387 դոլար ունցիայի դիմաց։





























