Բելառուսը վեց ամսով ժամանակավոր արգելում է երկրից մի շարք արդյունաբերական ապրանքների արտահանումը։ Արգելքը վերաբերում է ավելի քան 250 ապրանքների եւ ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 23-ից՝ համաձայն երկրի առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովի հրամանագրի։
«Ժամանակավոր արգելք սահմանել Բելառուսի Հանրապետությունից դուրս Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ ապրանքների արտահանման համար»,-ասվում է հրամանագրում։
Արտահանման համար արգելված արտադրված ապրանքների ցանկը ներառում է, մասնավորապես, ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ինքնաթիռներ, բժշկական ապրանքներ, երկաթուղային լոկոմոտիվներ, վագոններ, տրակտորներ, գազի գեներատորներ, ջեռուցման սարքավորումներ, միջուկային ռեակտորներ, շարժիչներ եւ այլ էլեկտրակայաններ, սառնարանային եւ սառեցման սարքավորումներ, բեռնատարներ, բուլդոզերներ, գյուղատնտեսական մեքենաներ, համակարգիչներ, մարտկոցներ, փոշեկուլներ, հեռախոսներ (ներառյալ սմարթֆոններ), էլեկտրական սարքավորումներ եւ ինտեգրալ սխեմաներ։





























