Եվրոպան մեծ գին է վճարում էներգակիրների գների աճի պատճառով, սակայն երկրները շարունակում են հավատարիմ մնալ ռուսական գազից իրենց կախվածությունը նվազեցնելու հարցում: Այս մասին Bloomberg News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Նրա խոսքով՝ Աթենքը կշարունակի աջակցել Եվրոպայում բնական գազի գների սահմանափակմանն ուղղված քայլերին։ 

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանն ապահովում է հեղուկ բնական գազի իր սեփական մատակարարումները ռուսական հնարավոր դադարեցման դեպքում, թեեւ նախապատրաստումն արժե 50 միլիոն եվրո՝ «որպես ապահովագրական քաղաքականություն»: «Մենք այժմ կարող ենք մատակարարել Բուլղարիային, քանի որ մենք դեռեւս հասանելիություն ունենք դեպի ռուսական գազ»,-հավելել է նա։