Գերմանիայում գործնական ակտիվության անկումը սեպտեմբերին ուժեղացել է, վկայում են նախնական հետազոտության արդյունքները։ Էներգակիրների գների աճը հարվածել է Եվրոպայի ամենամեծ տնտեսությանը, իսկ ընկերությունները բախվել են նոր բիզնեսի կրճատմանը, տեղեկացրել է Reuters-ը։

S&P Global-ի գնումների գծով մենեջերների ամփոփ ինդեքսը (PMI), որը հետեւում է ինչպես արտադրական, այնպես էլ սպասարկումների ոլորտներին, որոնք ընդհանուր առմամբ կազմում են Գերմանիայի տնտեսության ավելի քան երկու երրորդը, սեպտեմբերին նվազել է՝ հասնելով  45,9-ի՝ օգոստոսի վերջնական 46,9-ի համեմատ։

Սեպտեմբերը երրորդ անընդմեջ ամիսն է, երբ այս ցուցանիշն ընկնում է 50-ից ցածր նիշի, որը աճը տարբերում է կրճատումից, ինչպես նաեւ, եթե հաստատվի, ամենացածրն է 2020թ. մայիսից ի վեր։

Արտադրական ինդեքսը ընկել է 48,3 ցուցանիշի՝ օգոստոսի վերջնական 49,1-ի համեմատ։

Սպասարկումների ինդեքս ընկել է 45,4-ի՝ օգոստոսի վերջնական 47,7-ի համեմատ։

«Գերմանիայի տնտեսությունը, ըստ երեւույթին, կկրճատվի երրորդ եռամսյակում եւ այն հաշվառմամբ, որ PMI-ին ցույց է տալիս ավելացող անկում սեպտեմբերին, իսկ հետազոտության ցուցանիշները նույնպես վատանում են, չորրորդ եռամսյակի հեռանկարներն այնքան էլ լավ չեն»,- ասել է S&P Global Market Intelligence-ի փոխտնօրեն Ֆիլ Սմիթը։