ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը շարունակում է գյումրեցիներին զարմացնել իր աննախադեպ ակտիվ գործելաոճով: Արդեն մեկ շաբաթից ավելի է, Գյումրիում ՀՅԴ-ն իրականացնում է «Քվեն ուժ է» նախաձեռնությունը:
«Այս ծրագրի շրջանակներում շուրջ 1000 քաղաքացիներ կուսակցության հետ պայամանագիր են կնքել ու հայտնել իրենց համաձայնությունը, որ չեն ուզում ապրել այսպիսի Հայաստանում ու տեր են կանգնելու իրենց քվեին»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Շիրակի կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանը:
Բացի այդ ՀՅԴ-ն սկսում է հանրահավաքների շարք Հայաստանի տարբեր մարզերում, իսկ հասարակության հետ անմիջական շփումները կուսակցականները մտադիր են սկսել Գյումրիից:
Հարցին, թե ինչո՞ւ են իրենց ակտիվությունն սկսում Գյումրիից, ՀՅԴ Շիրակի մարզի պատասխանատու Արամ Հակոբյանը պատասխանել է. «Ամենաաղքատ մարզը Շիրակի մարզն է հանրապետությունում, դրա համար դաշնակցականները նախ որոշել են հանրահավաք կազմակերպել Գյումրիում: Այն կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը 18-ին Գյումրիի Թատերական հրապարակում:
Արդեն իրազեկել ենք Գյումրիի քաղաքապետարանին ու սպասում ենք հանարահավաքի արտոնմանը»,-ասել է Արամ Հակոբյանը:




























