Լոռիի մարզի Շահումյան գյուղում այսօր` օգոստոսի 29-ին ավարտվել են համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները: Այն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) եւ «Շեն» ԲՀԿ-ի կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ներքո (ՓԵՎԾ):
Համայնքային կենտրոնը, որը տեղակայված է հինգհարկանի բնակելի շենքի առաջին հարկում, կառուցվել է 1978 թվականին: Կենտրոնը գլխավորապես տուժել էր 1988 թվականի երկրաշարժից, որից հետո փակվել: Համայնքային կենտրոնը չէր օգտագործվել ավելի քան 20 տարի եւ հիմնովին վերանորոգման կարիք ուներ:
Սի Էյջ Էֆ-ը տեղադրել է նոր դռներ եւ պատուհաններ, վերանորոգեց հատակը, սվաղեց ու ներկեց պատերը եւ ամբողջությամբ վերանորոգեց զուգարանները: Վերանորոգված տարածքի մակերեսը կազմում է 180 մ2: Այժմ համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման եւ կենտրոնում տեղակայվելու են գրադարանը, շախմատի եւ համակարգչային դասարանները, ժամանցի սենյակը եւ կենտրոնի վարչական սենյակը:
Հայաստանում ԱՄՆՄԶԳ առաքելության տնօրենը նշել է, որ Շահումյանի համայնքային կենտրոնի վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լոռիի մարզում իրականացվող ծրագրերը ներառում են Հաղպատի մանկապարտեզի, Այրումի գազամատակարարման համակարգի, ինչպես նաեւ Լեռնանցք, Արծնի եւ Լոռի Բերդ համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգումները ծրագրերը:
Մինչեւ 2011 թվականի նոյեմբերի վերջը ՓԵՎԾ-ն ակնկալում է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման 58 ծրագիր` ապահովելով ավելի քան 47,000 մարդ-օր զբաղվածություն: Ի հավելումն սրա 800 հայաստանցի կապահովվի կարճաժամկետ աշխատանքով եւ մոտ 140 մարդ կունենա մշտական զբաղվածություն ՓԵՎԾ-ի կողմից վերականգնված ենթակառուցվածքներում:




























