Ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 27-ին հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 58-ամյա մի տղամարդ` հայտնելով, որ վնասվածքն ստացել է որսի ժամանակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Մայիսյան գյուղին հարակից դաշտերում որս կատարելու ժամանակ` իրեն պատկանող ԻԺ-27 տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հարթափող որսորդական հրացանի հետ անզգուշ վարվելու հետեւանքով պատահաբար արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: