ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը դատապարտել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում` ՄԱԿ-ի գրասենյակի պայթեցումը, որի պատճառով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ, ու ցավակցում նրանց ընտանիքներին:
Աբուջայի ՄԱԿ-ի գրասենյակn իր հովանու տակ ունի ՄԱԿ-ի համակարգի 26 մարդասիրական ու զարգացման հարցերով զբաղվող գործակալություններ: Հարձակումը տեղի էր ունեցել անցած ուրբաթ` 2011թ. օգոստոսի 26-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս տխուր առիթով ասել էր. «Սա հարձակում էր այն մարդկանց վրա, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշներին օգնելու գործին: Մենք խստորեն դատապարտում ենք այս ահավոր արարքը: Ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ»:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը` աշխարհասփյուռ այլ գրասենյակների հետ, ՄԱԿ-ի դրոշը կիսակայմ է ծածանում, որպես զոհվածներին կարեկցանքի նշան:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն ասաց. «Մենք մեր խոր կարեկցանքն ու ցավակցություններն ենք հայտնում այս սարսափելի ոճրի զոհերին ու ընտանիքներին, Նիգերիայի ժողովրդին ու կառավարությանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մեր գործընկերներին:
2011թ. օգոստոսի 29-ին, ՄԱԿ-ի հայաստանյան աշխատակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհվածների հիշատակին:
ՄԱԿ-ի գլխավոր-քարտուղարը գլխավոր-քարտուղարի տեղակալ Աշա-Ռոզ Միգիրոյին, եւ Անվտանգության գծով գլխավոր-քարտուղարի տեղակալ Գրեգորի Սթարին գործուղել է Նիգերիա: ՄԱԿ-ի համակարգը զբաղվում է այս դեպքի քննությամբ:




























