Նոր ուսումնական տարում Երեւանի պետական համալսարան են ընդունվել ընդամենը 693 դիմորդներ, ինչը կապված է դպրոցներում շրջանավարտների բացակայության հետ: Այդ մասին օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` հավելելով որ ընդունվողների մեջ չկանարտերկրից ժամանածներ:

Ըստ ռեկտորի, դիմորդների մեծ մասն ընդունվել է անվճար բաժիններ, հիմնականում իրավաբանական, պատմական ֆակուլտետներ, նաեւ միջազգային հարաբերությունների, հայկական բանասիրության, կիրառական մաթեմատիկայի եւ օտար լեզուների ֆակուլտետներ:

Միեւնույն ժամանակ, ըստ Սիմոնյանի, այս տարի քիչ էին ընդունվողները տնտեսագիտական ֆակուլտետներում, իսկ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվել ցանկացողների թիվը կազմել է նախորդ տարվա ընդուինվողների երրորդ մասը: ԵՊՀ ռեկտորը խնդրահարույց է համարել բնական գիտությունների ֆակուլտետների վիճակը:

Սիմոնյանն ասել է, որ ուսման վարձերը չեն բարձրացել, եւ առաջիկա տարիներին էլ չեն բարձրանա, քանի որ առկա վարձերը համապատասխանում են երկրի սոցիալական եւ տնտեսական վիճակին:

ԵՊՀ ռեկտորը նաեւ հայտնել է, որ չնայած թափուր տեղերին, կրթության եւ գիտության նախարարությունը պահպանել է բարձրագույն կրթության պետական վարկավորումը: