Վրաստանը ոչինչ չունի Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (WTO) անդամակցելու դեմ: Նման կարծիք է հայտնել Վրաստանի տնտեսական գերատեսչության ղեկավար Վերա Կոբալիան:

«Վրաստանն ընդհանրապես դեմ չէ, որ Ռուսաստանն ընդգրկվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կազմում, սակայն ինչպեսեւ ցանկացած այլ երկիր, որը մտնում է WTO-ի մեջ, Ռուսաստանը եւս պետք է հետագայում պահպանի բոլոր կանոնները եւ նորմերը»,-մեջբերում է Կոբալիի խոսքերը «Գրուզիա սեգոդնյան»:

«Ռուս-վրացական սահմանին պետք է մաքսային վերահսկողություն սահմանվի, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից: Դա տնտեսական, եւ ոչ թե քաղաքական պահանջ է: Սահմանի վրայով բեռնափոխադրումները պետք է վերահսկվեն այնպես, ինչպես օրինակ դա տեղի է ունենում Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի սահմանին»,-նշել է տնտեսության նախարարը:

Այդ պայմանների իրագործման պայմաններում «Ռուսաստանի` WTO-ին անդամագրվելու հարցի շուրջ Շվեցարիայում ընթացող վրաց-ռուսական բանակցություններում  միանգամայն հնարավոր է համաձայնության հանգել»,-եզրափակել է Կոբալիան: