Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների եւ ուժայինների հետ խորհրդակցությունում հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է «երկու-երեք ժամում» զորքեր նետել հանրապետության սահման, տեղեկացրել է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Լեհաստանը, որպես պատրվակ օգտագործելով «Բելառուսի հետ սահմանը պաշտպանելու ձգտումը», զորքեր է տեղակայել, բայց հետո հայտարարել է, որ հեռանում է, բայց «ոչ մի նման բան»։ Բելառուսի նախագահը նշել է, որ լեհերը հանրապետության սահմանից զորքերը հարյուրավոր կիլոմետրեր հետ են քաշել եւ հիմա զինվում են ՆԱՏՕ-ի ամենաարդիական զենքով։

Լուկաշենկոն ավելացրել է, որ անհրաժեշտ պահին լեհերն իրենց զորքերը կնետեն դեպի բելառուսական սահման։ Նախագահը նշել է, որ Լեհաստանը «դողում» է, ԱՄՆ-ին խնդրում իր տարածքում միջուկային զենք տեղակայել, այդ թվում Գերմանիայի միջուկային զինանոցներից։