Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի:
Ավիաընկերությունից NEWS.am_ին հայտնում են, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:
Սա Ազգային ավիափոխադրողի արդեն 5-րդ ուղղությունն է:
Fly Arna-ի կայքից տեղեկանում ենք, որ ավիատոմսերի գները տարբեր օրերի տարբեր են: Օրինակ, հոկտեմբերի 23-ին Երեւան-Թբիլիսի տոմսի արժեքը մոտ 240 հազար դրամ է, սակայն արդեն հոկտեմբերի 30-ին, այն նվազում է մինչեւ 32 500 դրամի: Թբիլիսից Երեւան թռիչքի դեպքում հոկտեմբերի 28-ին տոմսն արժե մոտ 251 հազար դրամ, իսկ արդեն հոկտեմբերի 30-ին՝ 29 100 դրամ:




























