Ծայրահեղական տրամադրված դեռահասը Բրատիսլավայում գեյ բարի մոտ երկու մարդու է գնդակահարել։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, գրում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ քաղաքի կենտրոնում գտնվող Teplaren բարի մոտ զինված տղամարդը սպանել է երկու տղամարդու, մեկին վիրավորել։ Հարձակման մեջ կասկածվողին ավելի ուշ մահացած են գտել։
«Ես խստորեն դատապարտում եմ երկու երիտասարդների սպանությունը, որոնք երեկ երեկոյան Բրատիսլավայում գնդակահարվել են ծայրահեղական տրամադրված դեռահասի կողմից»,-գրել է Հեգերը Twitter-ի իր էջում։
Ոստիկանությունը դեռ չի բացահայտել սպանության դրդապատճառը եւ հանրությանը խնդրել է համբերություն ցուցաբերել։





























