Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում շաբաթ երեկոյան բանտարկյալների միջեւ ծեծկռտուքի արդյունքում բռնկված հրդեհը մարվել է։
Անցած գիշեր բանտարկյալների միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտը հանգեցրել է բանտային հագուստների պահեստի հրկիզմանը այն թեւում, որտեղ ապրում են բանտարկյալները։ Իրավապահ մարմիններն անմիջապես ապահովել են բանտի հսկողությունը, իսկ հրշեջները՝ մարել կրակը, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտնել է, որ բանտում մթնոլորտը հանգիստ է։
«Էվինի բանտի հակամարտությունը կապ չունի վերջին անկարգությունների հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով, քաղբանտարկյալների հետ կապված խուցն առանձնացված է եւ գտնվում է մյուս բանտարկյալների խցից հեռու, որտեղ էլ տեղի է ունեցել հրդեհն ու բախումը։





























