Տավուշի մարզում գտնվող Ոսկեպար գետի ջրերն այսուհետ կհոսեն ոչ թե Ադրբեջան, այլ` կոռոգեն հայկական մի քանի գյուղերի հողատարածքներ: Այսօր` օգոստոսի 31-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել Ոսկեպար գետից ինքնահոս եղանակով մայր ջրատարի բացման արարողությանը:
Բացի խողովակաշարից Ոսկեպար գետի միջին հոսանքներում` 1200 մ բարձրության վրա, կառուցվել է բետանային պատվար` իր բոլոր ջրընդունիջ կառուցներով:
Նշենք, որ նախկինում Ոսկեպար գետի ջրերը լցվում էին Ջողազի ջրամբարը, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին: Սակայն ադրբեջանցի դիպուկահարների գործուղությունների հետեւանքով այդ ջրամբարից ջուր վերցնել հնարավոր չէր: Այսուհետ Ոսկեպար գետի ջրերը կօգտագործվեն Ոսկեպար, Վաղանիստ, Ոսկեւան եւ Կոթի համայնքների 1100 հա հողերը ոռոգելու համար:
Ծրագիրն իրականացվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկի շրջանակներում, ներդրումների գումարը կազմել է 5,4 մլն դոլար:




























