Առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բեռլինում անվտանգության համաժողովում՝ Սթոլթենբերգն ասել է, որ ի պատասխան հարձակումների՝ դաշնակիցները պետք է մեծացնեն հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները Կիեւին։ «Ամենակարեւոր բանը, որ մենք կարող ենք անել, դաշնակիցներին խոստացածը կատարելն է, ակտիվանալն ու էլ ավելի շատ ՀՕՊ համակարգեր մատակարարելը»,- ասել է նա։ «Առաջիկա օրերին ՆԱՏՕ-ն կմատակարարի հակադրոնային համակարգեր, այդ թվում՝ Իրանից»։

«Ոչ մի ազգ չպետք է աջակցի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին»,- ասել է Սթոլթենբերգը։