ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում մաքսային տարանցման ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային եւ այլ վճարումների վճարման առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Համաձայնագիրը կկիրառվի այն դեպքում, երբ ապրանքները ԵԱՏՄ անդամ մի երկրում մաքսային տարանցման, իսկ մյուսում մաքսային եւ այլ վճարումների ընթացակարգին վերաբերվեն։
Փաստաթուղթը սահմանում է պարզեցումների կիրառման դեպքերն ու պայմանները վճարումների ընդհանուր երաշխավորման օգտագործման ժամանակ, ինչպես նաեւ սահմանում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների մաքսային մարմինների փոխգործակցության հիմքերը:
Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում ապրիլի 19-ին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահների կողմից։




























