Վերջին տարիներին շատ լավ առաջընթաց ենք գրանցել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ  Ռոման Գոլովչենկոն  Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2000-ականների կեսերից   մի քանի անգամ ավելացել է ապրանքաշրջանառությունը։

Այս տարվա 8 ամիսների ընթացքում այն ավելացել է գրեթե   100 տոկոսով, նշել է Գոլովչենկոն։ 

«Վստահ եմ, որ մենք էլ ավելի լավ արդյունքների կհասնենք։ Շատ կարեւոր է պարզ առեւտրից եւ արտահանման-ներմուծման գործառնություններից անցնել ավելի լուրջ նախագծերի»,-հավելել է Գոլովչենկոն։