Մենք համոզված ենք, որ մեր առաջարկած եվրասիական էլեկտրաբուսի պիլոտային նախագիծը թույլ կտա կատարել առկա իրավասությունների ինվենտարիզացիա, կենտրոնացնել կողմերի ջանքերը՝ ԵԱՏՄ պետությունների տեխնոլոգիական ինքնիշխանությունն ապահովելու համար։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Նա կոչ է արել կիրառել տեխնոլոգիական շղթաներ՝ դա անվանելով ոչ հեշտ աշխատանք։ «Մեր նախաձեռնության իրականացումը, նման նախագծերի ֆինանսավորման հարցերի լուծումը գործի կդնեն ԵԱՏՄ-ի արդյունաբերական ոլորտի, տնտեսության իրական հատվածի հետագա զարգացման գործընթացը՝ տեխնոլոգիական ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»,- նշել է Բելառուսի վարչապետը։