«Եվրատեսիլ 2011»-ի կազմակերպիչները մրցույթի կայքում Ադրբեջանի իշխանությունների հասցեին հայտարարություն են տեղադրել, որով պահանջում են վերջ դնել Ադրբեջանում քաղաքացիների իրավունքների ոտնահարումներին, ինչպես նաեւ քաղաքական եւ այլ ազատություններ ապահովել։ «Եվրատեսիլ 2012»-ը տեղի կունենա Բաքվում։
Օգոստոսի 31-ի հայտարարությունում նշվում է, որ Հեռարձակողների եվրոպական միությունն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում գրավոր երաշխիքներ տալ, որ օտարերկրյա հյուրերի համար անհրաժեշտ մուտքի արտոնագրեր կտրամադրվեն, կապահովվի խոսքի եւ մամուլի ազատությունը։
Հայտարարությունում նաեւ նշված է, որ մինչ այժմ պարզ չէ, թե որ համերգասրահում է անցկացվելու մրցույթը։
Մարդու իրավունքների հարցերով դաշնային կառավարության լիազորված անձ Մարկուս Լենինգը քաղաքացիների իրավունքների ոտնահարումների համար քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը։ Ինչ վերաբերում է 2012 թվականի մրցույթին, ապա նա ասել էր, որ եվրոպական կառավարություններն ու խորհրդարանները մոտակա ամիսների պետք է լրջորեն ազդեն Բաքվի իշխանությունների վրա։




























