ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստում մշակվել են օտարերկրյա ՀԿ-ների՝ իրավիճակը տարածաշրջանում ապակայունացնելու փորձերին դիմակայելու  լրացուցիչ միջոցներ, նշվել է ՌԴ ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնի հաղորդագրությունում։

«Նիստի ընթացքում մշակվել են լրացուցիչ միջոցներ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային եւ միջազգային կազմակերպությունների ապակառուցողական գործունեությանը համատեղ դիմակայելու համար, որոնք օգտագործում են «փափուկ ուժ» Համագործակցության տարածքում իրադրության ապակայունացման նպատակով։ Խորհրդի անդամները հավանություն են տվել տեղեկատվական ոլորտում մեր երկրների անվտանգության համատեղ գնահատականին եւ սպառնալիքների զարգացման կանխատեսմանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 51-րդ նիստը։ Այսօր տեղի է ունեցել նաեւ պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։