Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Ռ. Պ.), «Opel Astra»  (վարորդ` Գ. Ե.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Կ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: