Թուրքիայում գազային հանգույցի վերաբերյալ ճանապարհային քարտեզը կորոշվի մինչեւ տարեվերջ, գրում է Anadolu-ն։
«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել գազային հանգույց դառնալու ճանապարհին։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են այն բանից հետո, երբ Մոսկվան առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել, որով ռուսական գազ կմատակարարվի արտաքին շուկային։ Այդ հարցով ճանապարհային քարտեզը կորոշվի մինչեւ տարեվերջ»,-նշում է գործակալությունը։
Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել են մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից դեպի Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիա տեղափոխել։





























