Մասնավոր հատվածում անվանական աշխատավարձերի աճը տարեկան արտահայտությամբ 20 տոկոսից ավելի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Արդեն որերորդ ամիսը շարունակ մենք այդ ֆենոմենը նկատում ենք: Նկատում ենք, նաեւ, որ գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակի վրա է: Բայց կան նաեւ բազում թափուր աշխատատեղեր: Այստեղ աշխատուժի շուկայուիմ որոշակի խնդիրներ կան: Մենք արդեն անեկդոտալ պատմություններ ենք լսում, որ հայկական ընկերությունները սկսում են դրսից վարձու աշխատողներ բերել իրենց կարիքները հոգալու համար: Աշխատավարձերի բավականին բարձր մակարդակ կա շինարարության ոլորտում, առեւտրի ոլորտում, ծառայությունների ոլորտում, որը դրդում է հայկական ընկերություններին այդ պակասը կամ բացը լրացնել, օրինակ, այլ երկրների աշխատուժի հաշվին: Աշխատուժի շուկայում առայժմ այդ գերտաքացված իրավիճակը պահպանվում է»,-ասաց ԿԲ նախագահը:





























