2023 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին նախատեսվում է հատկացնել 612 մլն 307 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Միաժամանակ, այս տարի, ինչպես նշեց նախարարը, նախատեսվում է ծախսել 542 մլն 400 հազար դրամ։
«2021 թվականին գերատեսչության փաստացի ծախսերը կազմել են 531 միլիոն 272 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Օմբուդսմենի գրասենյակը պետք է իրականացնի ընդամենը 1 ծրագիր՝ 5 միջոցառումներով։





























