Հայաստան եկած ռուսաստանցի շատ վերաբնակիչներ Հայաստանում հարկեր չեն վճարում, միայն ակտիվացրել են սպասարկման ոլորտը։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռուս քաղաքագետ Ելենա Կուզմինան։
«Բայց սա Հայաստանի ամբողջ տնտեսությունը չէ, ուստի պետք չէ սրա հետ կապված չափից ավելի էյֆորիայի մեջ ընկնել:
Տնտեսության զարգացման համար կարևոր է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, որպեսզի զարգանա արդյունաբերությունը և տնտեսության այլ ճյուղերը, որպեսզի տնտեսությունը կայուն լինի։
Տնտեսագիտության օրենքները չեղյալ չեն հայտարարվել։ Կայուն տնտեսությունը չի կարող հիմնված լինել միայն մեկ ոլորտի վրա»,- նշել է Կուզմինան։





























