Հայաստանի արդարադատության նախարարության 2023 թվականի ծրագրերի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 26 միլիարդ 35 միլիոն 694 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարարության խոսնակ Սիրվարդ Գեւորգյանը։
Նախարարությունն իրականացնում է 8 ծրագիր։ Այսպես, օրինակ, նախատեսվում է դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով։





























