2023թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը պետբյուջեից կհատկացվի մոտ 648 մլրդ 453,5 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 4-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
2022թ. նույն ոլորտին հատկացվել է 589 մլրդ 860 մլն դրամ։ «2021թ. գերատեսչությանը հատկացվել էր 619 մլրդ 776,1 մլն դրամ»,- նշել է Խաչատրյանը։





























