Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 15-ին Աղայան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել չորս տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ 51-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:

Տղամարդիկ և նախապատրաստված նյութերը փոխանցվել են քննչական բաժին: