Ոստիկանությունում, այսօր` սեպտեմբերի 5-ին, ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ժամը 01.30-ի սահմաններում Սարյան փողոցում բացահայտ հափշտակել է 46-ամյա մի կնոջ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, բանկային քարտ եւ անձնագիր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 02.10-ին, Սարյան փողոցից բերման է ենթարկվել Վայոց ձորի մարզի 24-ամյա մի բնակիչ. նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը:
Հափշտակվածն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն:




























