Սեպտեմբերի 3-ին`ժամը 11.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակով փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Մ. Գալստյանին պատկանող Volkswagen մակնիշի 08 ԼՏ 831 համարանիշի ավտոմեքենայի սրահի ցուցիչների վահանակը:
Բացի այդ, սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Ահարոնյան փողոցի թիվ 10 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել 4-րդ հարկի 26-րդ բնակարանում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պատշգամբում այրվել են բազմոց, բազկաթոռ, պահարանի դռներ եւ պատուհանի շրջանակ:



























