Հայաստանում սկսվել է միջհամայնքային մշակութային առաջին մրցույթ- փառատոնը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են գալիս թատերական խմբերը, որոնցում հաղթողն ի հայտ կգա այսօր երեկոյան:

Հիմնական մրցույթը տեղի կունենա  Գյումրիում` սեպտեմբերի 8-ին եւ 9-ին: Անվանակարգերն, ընդհանուր առմամբ, 14-ն են, մրցանակները տատանվում են 200-500 հազ. դրամի սահմաններում: Ընդհանուր առմամբ մրցույթ փառատոնի, ինչպես նաեւ Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (ArtExpo) համար նախատեսվել է ծախսել 25 մլն դրամ, որից 10 մլն դրամը` մրցանակային ֆոնդ: Պետական բյուջեից հատկացվել է 4.8 մլն դրամ, մյուս միջոցները տրամադրել են հովանավորները:

Նշենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանում պաշտոնապես կնշվի տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը: