Հայաստանի Անկախության 20-ամյակի տոնակատարություններին ընդառաջ Հայ առաքելական սուրբ եկեղեցին սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11-ին, կազմակերպում է ուխտագնացություն՝ Ազատության հրապարակից դեպի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Անկախության տոնի առիթով, Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կատարվելու է երիտասարդների օրհնության կարգ եւ Հայրապետական պատգամ։
Արարողությունից հետո եկեղեցու բակում լինելու է տոնական համերգ։




























