2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Յունիբանկը» ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ժամկետային ավանդների ծավալներով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրք: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բանկի  իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալները հաշվետու ժամանակահատվածում կազմել են, համապատասխանաբար, 32.9 մլրդ եւ 47.4 մլրդ դրամ (մոտ 90 մլն եւ մոտ 130 մլն դոլար): «Յունիբանկի»   ժամկետային  ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը` 18 տոկոսով: «Յունիբանկն» առաջատարի դիրքում է նաեւ ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների ծավալով` 83,2 տոկոս. «Յունիբանկի» ֆիզիկական անձանց ժամկետային եւ ցպահանջ ավանդների ծավալը 2011թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 51.5 մլրդ դրամ (մոտ 140 մլն դոլար):   

«Յունիբանկը» ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ: Այսօր «Յունիբանկը», հաճախորդների պահանջներին ընդառաջ գնալով, առաջարկում է բարձր եկամտաբերությամբ` մինչեւ 12.1 տոկոս տարեկան տոկոսադրույքով ավանդատեսակների լայն տեսականի: