Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկ քաղաքում հայ դասալիքի են ձերբակալել: Երիտասարդը գտնվում էր միջպետական հետախուզման մեջ:
Սեպտեմբերի 4-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են 19-ամյա Դավիդ Գ.-ի վարած մեքենան: Հայաստանի քաղաքացին բնակվում էր Պետերբուրգում, Օկտյաբրսկի փողոցում:
Տվյալների ստուգման ժամանակ պարզվել է, որ նրան հետախուզում է Աշտարակի բաժինը` «ծառայությունից խուսափելու» մեղադրանքով:




























