Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյան քաղաքի 17-ամյա մի բնակչուհի ոստիկանություն հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 1-ին իրեն բռնաբարել են:
Տեղի ունեցածի մասին թերթը զրուցել է Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանի հետ:
Պարոն Նասիբյան, ճի՞շտ է, որ սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարություն է տեղի ունեցել:
Հա, ինքն է, աղջիկն է հայտարարել, որ բռնաբարվել է, բայց դեռ պարզում ենք, թե ինչ է եղել: Տղաներն ասում են, թե աղջկա կամքով է եղել ամեն ինչ: Հիմա քննություն է գնում: Դեռ չեմ կարող ոչինչ ասել:
Այսինքն, քրեական գործ է հարուցվե՞լ:
Այո, հարուցել ենք քրեական գործ, քննություն ենք կատարում, ինքը բռնաբարության փաստով հայտարարություն է տվել:
Այդ տղաները գործում որպես կասկածյալ ներգրավվե՞լ են արդեն:
Չէ, քննվում է գործը, թող քննվի, հետո պետք է ճանաչում արվի, բան արվի: Փորձաքննություններ են նշանակվել: Էս պահի դրությամբ, բռնության հետքեր չկան, տեսնենք, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինեն:
Ասում են, որ այդ երիտասարդներից մեկը, որոնց դեմ ցուցմունք է տվել աղջիկը, Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է:
Հա, մեկը քաղաքապետի որդին է, մեկը ոստիկանի որդի է: Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ: Բացարձակ:
Ձեզ վրա ճնշում չկա՞ այդ անձանց կողմից:
Աբսոլյուտնը: Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը:



























