Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18.30, «Փյունիկ» ակումբի մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից իրականացվող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղը։ Մրցաշարը նվիրված է Ա. Մարգարյանի 60-ամյակին: Առաջին տեղի համար կպայքարեն Կոտայքի մարզի «Հրազդան» եւ Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմերը։

Հաղթողն ուժերը կչափի հունիսի 23-ին կայացած «Երեւանի գավաթ» մրցաշարում առաջին տեղը գրաված «Մալաթիա-Սեբաստիա» թիմի հետ։
Նույն օրը՝ սեպտեմբերի 7-ին, երրորդ տեղի համար կպայքարեն Շիրակի «Գյումրի» եւ Արարատի «Արտաշատ» ֆուտբոլային թիմերը:

Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջեւ։

Մրցաշարի նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպես նաեւ ֆուտբոլ մարզաձեւի մասսայականացումն ու զարգացումը:

Եզրափակիչ խաղին կհետեւի նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։